Էրդողանը և Պուտինը կհանդիպեն Սոչիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի մամուլի գրասենյակին, տեղեկացնում է, որ Էրդողան-Պուտին հանդիպում տեղի ունենա Սոչի քաղաքում։ Երկկողմ հանդիպման օրկարգում կլինեն ռուս-թուրքական հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Ավելի վաղ Էրդողանը իր ելույթներից մեկում տեղեկացրել էր, որ ամենայն հավանականությամբ մայիսի 16-17-ին էլ կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախատեսվում է, որ այդ հանդիպման ընթացքում առաջին հերթին կքննարկվի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը:




Լրահոս