ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ պատրաստ կլինի երիտասարդ ընտանիքների` բնակարան ձեռք բերելու ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին, թե երբ գործածության մեջ կդրվի «Բնակարանային ապահովման պետական նպատակային ծրագիրը»:

Ի պատասխան` Արտեմ Ասատրյանը նշեց, որ «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շրջանակներում բոլոր խնդիրներին անդրադարձ է կատարվելու: Նա նշեց, որ մինչև հունիս ամսվա վերջ նախատեսվում է կառավարություն ներկայացնել:

Հիշեցնենք, որ բնակարանային ապահովման նպատակային ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ միտված է միջին և միջինից ցածր եկամուտներ ունեցող անձանց և ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Հավելենք, որ ծրագրի առանցքային կետերից մեկն  է՝ ընտանիքներին, առանց տարիքային սահմանափակման, միջին եկամուտ ներկայացնելու դեպքում, տրամադրել հիփոթեքային վարկ՝ բնակարան ձեռք բերելու համար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս