«Երկիր Ծիրանի» կուսկացության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում և չի հավատում տարատեսակ հարցումների:
«Քանի որ այդ «Գելափը» Սերժ Սարգսյանինն է, ապա վստահություն չի ներշնչում: Նաև դա կարելի է ասել լուրջ չէ»,- նշեց նա:
Հարցին` պատրա՞ստ ` բանավիճել քաղաքապետի մյուս թեկնածուներ Տարոն Մարգարյանի և Նիկոլ Փաշինայնի հետ, Փոստանջյանը դրական պատասխան տվեց` անդրադառնալով նաև ՀՀԿ-ի թեկնածուի կողմից այդ առաջարկը մերժելուն. «Իհարկե, թաքցնելու բան ունեն և պատրաստ չեն բանավեճի: Վախի զգացումն է, որ իրենց ուղեկցում է: Դա է պատճառը, որ նրանք խուսափում են բանավեճից: Մենք տեսել ենք շատ քարոզարշավներ, երբ Սերժ Սարգսյանն էլ է հրաժարվել բանավեճից: Կարող են ցանկացած պահի տապալվել, պատրաստ չեն»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան