
Ապրիլի 28-ին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում Ադրբեջանի քաղաքացու են սպանել:
«Ֆոնտանկա» կայքի տեղեկություններով՝ 42-ամյա տղամարդու դին, որի ինքնությունը չի բացահայտվել, հրազենային վնասվածքներով հայտնաբերել են Լենինի պողոտայում 148 տան մոտակայքում: Երեկոյան ժամը 10-ին նրան հայտնաբերել են ոստիկանները:
Նախնական տեղեկություններով՝ նա ապրում էր հենց այդ տանը: Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ: