![](https://armlur.am/wp-content/uploads/2017/04/1477475018.jpg)
Իտալիայի նախկին վարչապետ 80-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը, փոխանցում է Gazeta-ն՝ հղում անելով Ansa-ին:
Նա ընկել է Պորտոֆինո կուրորտային քաղաքում գտնվող իր տանը: Իտալացի քաղաքական գործչին բուժօգնություն է ցուցաբերվել տեղի մասնավոր հիվանդանոցում:
Նրա գլխին կարեր են դրել:
«Ոչ մի լուրջ բան»,-ասել է նրան բուժող բժիշկը: