Վլադիմիր Կլիչկո-Էնթոնի Ջոշուա մենամարտն ավարտվել է բրիտանացու վաղաժամ հաղթանակով:
Ջոշուան առաջին անգամ Կլիչկոյին նոկաուտի է ենթարկել 5-րդ ռաունդում: Ապա 6-րդ ռաունդում Կլիչկոն է նոկաուտի ենթարկել բրիտանացուն: Դրանից հետո մենամարտը հանգիստ է ընթացել: Սակայն 11-րդ ռաունդում Ջոշուոան կրկին ակտիվ է սկսել: Բրիտանացին հզոր ապերկոտ է իրականացրել: Ուկրաինացին փորձել է շարունակել մարտը, սակայն բաց է թողել հարվածները, և ռեֆերին դադարեցրել է մարտը:
Ջոշուան պահպանել է ուժերը մարտի ավարտին և վաղաժամ հաղթանակ տարել ուկրաինացու հանդեպ: