Տևական դադարից հետո Մերկելը կայցելի Ռուսաստան. որն է նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 2-ին մեկօրյա այցով Ռուսաստան կայցելի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ նրա պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը հայտնել է, որ Սոչիում առաջնորդները երկու փուլով բանակցություններ կվարեն, որոնց միջև ընդմիջման ժամանակ էլ կհասցնեն շփվել մամուլի հետ:

Մերկելն ասել է, որ այցի նպատակը G20 գագաթնաժողովի նախապատրաստությունն է, որն այս տարվա հուլիսին տեղի կունենա Համբուրգում:




Լրահոս