ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Օշի շրջանում տեղի ունեցած սողանքի հետ կապված, որի հետևանքով տասնյակ մարդկային զոհեր են եղել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում մասնավորապես ասված է․«Մեր աջակցությունն ենք հայտնում Ձեզ և մեր անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունը հայտնում զոհվածների ընտանիքներին նաև արագ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»։