ԵԿՄ Նոր-Նորքի տարածքային բաժանմունքում՝ թիվ 119 մանկապարտեզում, այսօր տեղի ունեցավ ագային ազատագրական շարժմանը նվիրված «Փառքի սրահ»-ի բացման արարողությունը, որին մասնակցում էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ անդամներ:
Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշեց՝ որոշում է ընդունվել 70-ից ավել ԵԿՄ կառույցներում «Փառքի սրահներ» լինեն, և ԵԿՄ բաժանմունքների մեծ մասում արդեն իսկ կան:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ ասաց, թե այն լարված է 1989 թվականից՝ տարբեր ժամանակներում տարբեր քանակությամբ: «Բոլորս պետք է մի տեղ զգաստանանք: Արյուն տալով՝ երկար ճանապարհ չունենք գնալու: Այսօր այնքան քանակը չի խոսում, որքան որակն ու տեխնիկան»,- նշեց նա:
Հարցին՝ մենք ինչպիսի պատասխան ենք տալիս և ինչ է պետք անել, պատասխանեց. «Մենք հակառակորդին մեկին տաս տալիս ենք, մեկին քսան էլ տանք, մենք չենք տուժվի: Ոչ մի պատերազմ ոչ մի լավ բանի չի բերում»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: