Հայաստանի հավաքականը շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում բարձրացավ երկրորդ հորիզոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) ոչ-ոքի խաղաց իսրայելական Ashdod Chess Club-ի հետ` 2:2:

Մեր հավաքականից միակ հաղթանակը տարավ Սերգեյ Գալդունցը, Վահանյանն ու Մովսիսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Արտաշես Մինասյանը պարտվեց:

Հայաստանի հավաքականը 9 միավորով (16.5 անհատական միավոր) բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական:

Լուսանկարը` chess-tigers.de




Լրահոս