«Ելք» դաշինքի հանրահավաքի ժամանակ այսօր ելույթ ունեցավ նաև Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, Երևանում ունենալով գործող իշխանություններին հակակշիռ, իրենք կարող են լուծել շատ-շատ խնդիրներ:
«Ես վստահ եմ, որ գործող իշխանության մեջ շատ-շատ միջին պաշտոնյաներ հասկանում են դա, իրենք էլ հոգնել են իրենց բթամիտ ու անհեռատես ղեկավարներից։ Սա շատ լավ հասկանում են միջին խավում աշխատող գործարարներն ու արտադրողները»,-նշեց նա:
Սարգսյանի խոսքով, պետության կայացման հիմնաքարերից մեկն այն է, որ իշխանությունն ունենա հակակշիռներ: Սակայն նա ընդգծեց, որ Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո ևս այդ հակակշիռները չձեւավորվեցին:
«Իսկ եթե չկա հակակշիռ, անում ես, ինչ ուզում ես։ Երեւանի քաղաքապետի ընտրություններով կարող ենք ստեղծել իրական հակակշիռ։ Դրանով կարող ենք հակակշիռ ստեղծել»,- հավելեց նա: