Տարոն Մարգարյանի համար Երևան քաղաքն իրենց բիսեդկայի շրջակայքն է . Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ելք» դաշինքի հանրահավաքի ժամանակ  քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երևանցիները հնարավորություն ունեն հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ։

«ՀՀԿ-ին թվում էր, թե իրենց քարոզարշավն անցելու է ծափ-ծլնգոցով, զուռնա-դհոլով: Տարոն Մարգարյանը, չդիմանալով առերեսմանը, 2 օր առաջ հայտարարել է, որ Երևանի տրանսպորտային համակարգը ճգնաժամային վիճակում է: Բա ինչո՞վ եք զբաղված եղել 8-10 տարի»,-նշեց նա:

Անդրադառնալով վերելակների համար ծախսված գումարներին, նա նշեց. «Նույն ժամանակաշրջանում Ավանում մեկ վերելակի հաշվարկով ծախսվել է 620 000 դրամ, իսկ Շենգավիթում այդ նույն ժամանակահատվածում ամեն մի վերելակի հաշվարկով ծախսվել է 1400 դրամ։ Բա Տարոն Մարգարյան, Ավանը Երեւան է, Շենգավիթը Երեւան չի՞։ Ու դրանից հետո դուք եք ասում, որ երեւանցի՞ եք։ Դուք ոչ միայն երեւանցի չեք, այլեւ ավանցի չեք։ Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երեւանը չգիտեք։  Տարոն Մարգարյանի համար Երևան քաղաքն իրենց բիսեդկայի շրջակայքն է եւ այն, ինչ կարող է երեւալ «Մերսեդես 600»-ի պատուհանից»,- հավելեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը 2008-ին ժողովրդին կոչ է արել ջարդեք, փշրեք, վառեք։ «Եթե 2008 թվին ես ասեի՝ ջարդեք, փշրեք, վառեք, պարոն Իգիթյան, դուք եւ Սերժ Սարգսյանն իր սվիտայով հայտնի չէ, թե որտեղ կլիներ։ Հիմարությունն էլ սահման պետք է ունենա, բայց ձեր հիմարությունը, կարծես թե անսահման է»։




Լրահոս