Մայիսի 1-ից Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ռազմա-տակտիկական զորավարժություններ են սկսել, փոխանցում է minval.az-ը:
Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն հրետանային տեխնիկա, զրահապատ տրանսպորտային միջոցներ, ականանետեր, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև կմասնակցեն հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև փորձի փոխանակման միջոցով կոորդինացման բարելավումն է, ինչպես նաև շտաբերի համատեղ պլանավորման միջոցով ռազմական ստորաբաժանումների համագործակցությունը, պատրաստվածության բարձրացումն ու օպերացիաների իրականացումը: