Էրդողանը խոստացել է նոր հարվածներ հասցնել Իրաքի և Սիրիայի տարածքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կարող են նոր հարվածներ հասցնել Իրաքի և Սիրիայի տարածքներին քրդական դիրքերի ուղղությամբ, փոխանցում է AP գործակալությունը:

Նա նաև մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հասնել սիրիացի ապստամբներին աջակցելուց ԱՄՆ-ի հրաժարականին:

«Մենք ստիպված կլինենք շարունակել: Մենք չենք կարող հայտնել մեր գործողությունների ժամանակահատվածը: Սակայն նրանք կիմանան, որ թուրքական բանակը կարող է գործի անցնել»,-նշել է Էրդողանը:

Նա նաև հայտնել է, որ անհրաժեշտ է վերջ դնել սիրիական ընդդիմության ուղղված ամերիկյան աջակցությանը: Այդ հարցը նա պատրաստ է բարձրացնել Թրամփի հետ հանդիպմանը: Ակնկալվում է, որ հանդիպումը կկայանա հաջորդ ամիս:




Լրահոս