Թոնի Բլերը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ քաղաքականություն Brexit-ի պատճառով: Այս մասին նա ասել է Daily Mirror-ի հարցազրույցում:

«Brexit-ը ինձ մոտիվացիա տվեց քաղաքականության մեջ մեծ մասնակցություն ունենալու համար»,-ասել է Բլերը:

Նրա խոսքով՝ նա չի ցանկանում նման պատմական պահին ստվերում մնալ, քանի որ դա կնշանակեր, որ նա չի մտածում իր երկրի համար:

«Քաղաքական գործիչներն այսօր իսկապես աշխատում են մեծ էնտուզիազմով, սակայն ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է գիտակցնեք, որ ժամանակակից աշխարհը փոխվում է»,-հավելել է նախկին վարչապետը:




Լրահոս