Ուժեղ տուրբուլենտ հոսանքի պատճառով Մոսկվա-Բանգկոկ չվերթի 27 ուղևոր է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից Բանգկոկ էր մեկնում, հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, որի արդյունքում տուժել է 27 ուղևոր, նրանցից 24-ը ռուսաստանցիներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին հայտնել է Թայլանդում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Վլադիմիր Սոսնովը:

Նրա խոսքով՝ այժմ տուժածներին վիրահատում են, ևս մի քանիսին նախապատրաստում են վիրահատելու համար:

Ավիաընկերության տվյալներով՝ 14 մարդ մնում է հիվանդանոցում, 11-ին արդեն դուրս են գրել:

Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ 12 ռուսաստանցի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հիմնականում՝ կոտրվածքներ:

Տուրբուլենտ հոսանքների ժամանակ ուղևորները ստանում են վնասվածքներ, սակայն դևս չկա, բայց կարելի է հետեյալ կերպ մեկնաբանել՝ բարձր տոկոսով անկայություն, որը կարելի է համեմատել փոթորիկի հետ: Այն նաև գծային իրավիճակ է ստեղծում:




Լրահոս