Թայլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է 15 ռուսաստանցիների ցուցակը, ովքեր հոսպիտալացվել էին Մոսկվա-Բանգկոկ չվերթի ժամանակ «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած դեպքից հետո, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ տուժել էր 27 մարդ, նրանցից 24-ը ռուսաստանցիներ են:
«Բոլոր տուժածներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մի քանիսին վիրահատություն է անհրաժեշտ: Այժմ հիվանդանոցում է մնում 15 ռուսաստանցի»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հրապարակված ցուցակում մեկ հայ կա՝ Ավետիսյան Տատյանա՝ ծնված 1982թ.-ին: