ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ աշխատողը չի լծվում օլիգարխի օգտին ձայներ հավաքելու «սուրբ գործին», կանգնում է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ. Արմեն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայազն» և ՍԴՀ կուսակցությունները նախաձեռնում են մեկ միասնական քաղաքական խորհրդի ձևավորման գործընթաց, որի մոտակա խնդիրը երկու թիմերի ընդհանուր քաղաքական տեսակետների մշակումն ու արտահայտումն է: Խորհրդի ձևավորման մասին նրանք հայտարարեցին  այսօր կայացած համաժողովի ժամանակ:

«Հայազն»-ի վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ելույթ ունենալիս նշեց, որ «Հայազն» և «Սոցիալ դեմոկրատ հնչակյան» կուսակցությունները նախաձեռնել են պայքարի և աշխատավոր քաղաքացու իրավունքների պաշտպանության գործընթաց:

«Մենք մի կողմ ենք դրել կուսակցական  հավակնությունները և պատրաստ ենք հանուն մեկ գաղափարի` միավորվել մեկ դրոշի ներքո: Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները զրկված են եղել տարրական աշխատանքային իրավունքներից: Հայտնի սուպերմարկետի օրինակով, երբ հայ մարդը կարողանում է ծանոթ-բարեկամով օլիգարխի մոտ տոպրակ լցնողի աշխատանք գտնել, բայց չի լծվում նույն այդ օլիգարխի օգտին ձայներ հավաքելու «սուրբ գործին», կանգնում է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»,- նշեց Արմեն Մկրտչյանը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս