ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Երեկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նույնպես այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. զոհվածների հիշատակին: Նա, լսելով լրագրողի հարցը օֆշորային սկանդալի մասին, հրաժարվեց պատասխանել. փոխարենը ծաղկից հոտ էր քաշում:

 

 
ՀԱՐՑ. Եթե երեխան ունի հաշմանդամության կարգ եւ պետք է հաճախի դպրոց, ապա գոյություն ունի՞ որեւէ կարգ, որով որոշվի, թե տվյալ երեխան որ դպրոցը պետք է հաճախի: Նրա ծնողներն իրավուքն ունե՞ն որոշելու` հատուկ թե հանրակրթական (ներառական) դպրոց է գնալու երեխան:

Հեղինե Իսկանդարյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն կրթության մասին ՀՀ օրենքի 19 հոդվածի`
Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշմանդամների թիվը եղել է 200.177, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձանցից 96.616-ը կանայք են, 7.801-ը կամ 3,9 %-ը՝ երեխաներ, որոնցից 2426-ը` աղջիկներ:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ապա այդ տույժն ի՞նչ ժամկետներ է ենթադրում: Եվ խնդրում եմ՝ ասեք, ընդհանրապես ի՞նչ ժամկետում է քաղաքացիական ծառայողը տեղեկացվում իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին:

Ստելլա Մնացականյան (33 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից, չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավել է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն` կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի, եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի` չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:
Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո երեք օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե կարգապահական տույժ նշանակելու oրվանից մեկ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:




Լրահոս