
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դեր են խաղում ժամանակն ու հակամարտության երկու կողմերի մտադրությունների լրջությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին:
Քասեմին նշել է, որ հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը Արցախի ժողովուրդն է:
Նրա խոսքով՝ տարածքային հավակնություններով պայմանավորված հակամարտությունները չեն լուծվում մեկ գործոնի շնորհիվ: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում շատ գործոններ են դեր խաղում: Ի վերջո, դրանք բոլորը պետք է միավորվեն, որպեսզի խնդիրը լուծում ունենա: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հակամարտությունը չի կարող լուծվել միայն մեկ մարդու կամ մեկ կողմի շնորհիվ: Այն պետք է լուծվի՝ հաշվի առնելով բոլոր գործոնները: Անհնար է հաշվի չառնել ժողովրդի դերը: Ժողովրդի դերը որոշիչ կլինի»,- ասել է Քասեմին: