Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Անխոս, հետաքրքիր մեթոդ է կիրառվել վարորդներին չթույլատրված վայրում կանգնելու համար: «Վարո՛րդ, եթե Դուք այստեղ կանգնեք, իմ սայլակը չի անցնի» գրությունը, հուսանք, կծառայի իր նպատակին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ սահմանելու իրավունք ո՞վ ունի: Այսինքն` ո՞ր պաշտոնատար անձն է իրավասու նշանակել կարգապահական տույժ:
Գարիկ Մանուկյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Նախազգուշացում», «նկատողություն», «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:
«Քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող: «Կարգապահական տույժի հանումը» քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակներից մեկն է: Ի դեպ, քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի կապակցությամբ իր անհամաձայնության եւ դրանք վերացնելու վերաբերյալ դիմումը պետք է Խորհուրդ ներկայացնի կարգապահական տույժը կիրառելու oրվանից հաշված մեկ ամuվա ընթացքում:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է նշանակում «նախորդ կյանք» ասվածը: Մարդը քանի՞ կյանք կարող է ունենալ: Ի՞նչ խորհուրդ ունի «նախորդ կյանք» կոչվածը:
Մելանյա Պողոսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մարդն ընդհանրապես չունի նախորդ կյանք: Այդ հասկացությունը բուդդայական կրոնից է գալիս եւ նշանակում է, թե մինչեւ մարդու ծնունդը նրա հոգին մի քանի ծնունդներ եւս ունեցել է: «…Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել եւ այնուհետեւ դատաստան»,-վկայում է սուրբ Պողոս առաքյալը:
Հայ եկեղեցու դավանանքի համաձայն՝ մարդու հոգին միակն է, անկրկնելի եւ հետագայում նորից ծնվելու կարիք չունի, քանի որ մարդու մահվանից հետո հոգին անմահ է Աստծո արքայության մեջ:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած կարծիքները շատ են նախորդ կյանքի գոյության մասին, սակայն 45 տարվա փորձ ունեցող ամերիկացի գիտնական Մայքլ Նյուտոնը ոչ միայն չի բացառում նախորդ կյանքի գոյությունը, այլեւ դա կապում է ներկա կյանքում տեղի ունեցող անձնական փոփոխությունների հետ: Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր նոր ծնունդից առաջ հոգեւոր աշխարհում մենք հանդիպում ենք մեզ հարազատ հոգիների հետ, ինչպես նաեւ նրանց, որքեր հետագայում կունենան մեծ ազդեցություն մեր կյանքի վրա: