
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է 60 տոկոսով նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, փոխանցում է Latin American Herald Tribune-ը:
«Որոշում եմ կայացրել նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և պետաշխատողների, բժիշկների, բուժքույրերի, բուժեղբայրներին, զինվորականների, ոստիկանների, հրշեջների, ուսուցիչների, դասախոսների պարգևատրումների բարձացման մասին»,-հայտարարել է Մադուրոն:
Մայիսի մեկից Վենեսուելայում միջին աշխատավարձը կկազմի 65021 բոլիվար՝ 40638 բոլիվարի փոխարեն: Բացի այդ, հավելյալ վճարներ կսահմանվեն թոշակառուների համար:
Մադուրոն նման որոշում է կայացրել զանգվածային ցույցերի և անկարգությունների ֆոնին, որոնք տեղի են ունենում երկրում արդեն մի քանի շաբաթ: Տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումների արդյունքում ընդհանուր առմամբ 29 մարդ է զոհվել: Քաղաքացիները դժգոհ են տնտեսական իրավիճակից և պահանջում են վաղաժամ ընտրությունների նշանակում: