Ստամբուլի ոստիկանությունը ավելի քան 200 մարդու է ձերբակալել, ովքեր փորձել են երթով հասնել մինչև Թաքսիմ հրապարակ, որը փակ էր մայիսմեկյան ցույցերի համար, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը ձերբակալել է երկու կնոջ, ովքեր փորձել են ցուցատախտակ տեղադրել Թաքսիմ հրապարակում: Բացի այդ, մի քանի մարդ ձերբակալվել է ոստիկանների հետ բախումից հետո:
Գործակալության տեղեկություններով՝ ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ են կիրառել: