Այսօր Լեոնարդո դա Վինչիի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է:  Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», Լուվր, Փարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»։ Լեոնարդոն առաջինն է նախագծել ժամանակակից հրասայլի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն։ Նախագծել է նաև Կոնստանդնուպոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։

1503 թ.-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»)։ Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում։

Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են։ Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր։ Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։




Լրահոս