Բարսեղ Բեգլարյանի ընկերությունը նվազեցրել է հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս ցանկում ուշագրավ և հետաքրքրիր փոփոխություններ են եղել. կան ընկերություններ, որոնք անցած տարվա նույն ժամանակահատվածում ավելի շատ հարկ էին վճարել, կան ընկերություններ, որոնք արդեն բացակայում են ցանկից և այլն:

Բենզինի շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների դեպքում ևս փոփոխություններ են եղել: Մասնավորապես,  շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Սի Փի Էս Օիլ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կտրուկ ավելացրել է հարկերը: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 6-րդ տեղը՝ վճարելով 3 մլրդ 486 մլն 90 հազար 900 դրամ հարկ, իսկ անցած տարվա առաջին եռամսյակում ընկերությունը գտնվել էր 9-րդ տեղում:

Պետբյուջե վճարվող հարկերի չափը զարմանալիորեն զգալի նվազեցրել է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 1 մլրդ 500 մլն 441 հազար դրամ հարկ՝  զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը գտնվում է ցանկի 4-րդ հորիզոնականում՝ պետբյուջե վճարելով 3 մլրդ 626 մլն 320 հազար դրամ հարկ:




Լրահոս