Երևանում մեկնարկեց հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը։ Մասնակցում է վեց թիմ՝ Երեւանից, Արցախից, Վանաձորից եւ Ալավերդիից։
Գործող չեմպիոն ՖԻՄԱ-ն 42-30 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Օրվա մյուս խաղերում գրանվեցին հետեւյալ արդյունքները.
ԵՐՊԻ – Վանաձոր՝ 32-45
Գորբունով ՀԱ – Արցախ՝ 35-40
Վաղը ՖԻՄԱ-ն կմրցի Արցախի, ԲԿՄԱ-ն՝ Վանաձորի, իսկ Գորբունով ՀԱ-ն՝ ԵՐՊԻ-ի հետ։
Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսին կմասնակցի զարգացող երկրների հանդբոլի աշխարհի առաջնությանը։