Armenian text to speach

Ջրազրկման վտանգ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Երևանում. անխնա ջրօգտագործման հետևանքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո կարող են հայտնվել ջրազրկման վտանգի առջեւ, պատճառը անխնա ջրօգտագործումն է: Փաստացի օգտագործվում է ավելի շատ քանակության ջուր, քան Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներն են: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` այդ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում տեսչական ստուգումներ է իրականացնելու Արարատյան դաշտավայրում գտնվող բոլոր ձկնաբուծական տնտեսություններում: Հնարավոր է՝ ջրօգտագործման թույլտվության պայմանները խախտելու դեպքում ձկնային տնտեսությունների նկատմամբ վարչական պատասխանատվություն իրականացվի: Իսկ թե ինչ կփոխի դա գյուղացիների կյանքում, ժամանակը ցույց կտա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս