ՀՀԿ կանանց խորհուրդը լրջորեն զբաղված է կին մանկավարժների առողջական խնդիրներով. ընտրակաշառքի նոր տեսակ. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ կանանց խորհուրդն այս օրերին լրջորեն զբաղված է կին մանկավարժների առողջական խնդիրներով:

«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի բոլոր դպրոցներից մամոգրաֆիկ հետազոտության կարիք ունեցողների ցուցակներ են պահանջվում,:

Ի դեպ, յուրաքանչյուր դպրոցի հրահանգված է տալ մեկ մանկավարժի անուն: Եթե դպրոցում կա հետազոտության կարիք ունեցող թեկուզ երկու հոգի, ապա նախապատվությունը տրվում է ոչ թե ավելի վատառողջին, այլ դպրոցի տնօրենի ծանոթին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս