
ԱՄՆ Սենատի արտասահմանյան հարցերով կոմիտեի ղեկավար Բոբ Քորքերը հայտարարել է, որ մոտ ժամանականերս Սենատը չի նախապատրաստվում հակառուսական պատժամիջոցների հարցով օրինագիծ ընդունել, փոխանցում է Politico-ն:
«Մենք չենք պատրաստվում օրինագիծ մտցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցով»,-ասել է Քորքերը:
Հաղորդվում է, որ սենատորները պատրաստվում են «հակազդել Արևելյան Եվրոպայում ռուսական ազդեցության դեմ»՝ առանց պատժամիջոցների կիրառման:
Ինչպես նաև նոր պատժամիջոցներ են նախապատրաստվում Իրանի դեմ, համապատասխան օրինագիծը պլանավորվում է մշակել մինչև շաբաթվա վերջ: