Ռուսաստանցիների գրեթե կեսը պատրաստ է քվեարկել Պուտինի վերընտրման համար. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լևադա-կենտրոնի» վերջին հարցման արդյունքների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրմանը կողմ է ռուսաստանցիների գրեթե կեսը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Հարցման համաձայն՝ եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ապա 48%-ն իր ձայնը կտար Պուտինին: Ընդ որում, նրա ավանդական մրցակիցներն Գենադի Զյուգանովն ու Վլադիմիր Ժիրինովսկին կստանային 3-ական տոկոս, իսկ Սերգեյ Շոյգուն և Ալեքսեյ Նավալնին՝ 1-ական:

Սակայն ամեն 5-րդ ռուսաստանցի (19%) դեռևս «չգիտի, թե կոնկրետ ում օգտին է քվեարկելու», ևս 10% չի որոշել, թե արդյոք կգնա ընտրություններին, իսկ 13%-ը համոզված է, որ չի գնա նախագահական ընտրություններին:




Լրահոս