Երբ է ձևավորվելու նոր կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 18-ին և հենց այդ օրն էլ կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Դրանից հետո սակայն կառավարությունը կշարունակի աշխատել՝ մինչ նոր կառավարության ձևավորումը, իսկ գործադիրի անդամներն էլ կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ:

Քանի որ այդ օրը հինգշաբթի է, ապա տեղի կունենա նաև կառավարության ավանադական նիստը: Հենց այդ օրը գործադիրի բոլոր անդամները հրաժարականի դիմումներ են ներկայացնելու` դառնալով պաշտոնակատարներ:

Նոր կառավարության ձևավորման հարցում գործելու է սակայն 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը:  Ըստ այդմ էլ, նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարության լիազորությունները վայր դնելուց հետո 10 օրվա ընթացքում նշանակվելու է նոր վարչապետ: Վարչապետին նշանակելու է ՀՀ նախագահը՝ խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ: Նախագահը վարչապետ է նշանակում այն անձին, որը վայելում է խորհրդարանի մեծամասնության աջակցությունը:

Վարչապետ նշանակումից հետո 20 օրվա ընթացքում (մինչեւ հունիսի 17-ը) վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում է նախարարներին:




Լրահոս