Հաղթանակի դեպքում Մակրոնը կին վարչապետ կնշանակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնը պլանավորում է կին վարչապետ նշանակել: Այս մասին նա ասել է BFMTV հեռուստաալիքի եթերում:

«Այժմ գլխումս կա 2-3 թեկնածու, նույնիսկ 2 թեկնածու: Սակայն ես դեռևս չեմ հայտարարի, թե ովքեր են: Անլրջություն կլինի, թե առանց հաղթանակ տանելու հայտնեմ վարչապետի անունը»,-ասել է Մակրոնն ու հավելել, որ նոր վարչապետ կարող է լինել կին թեկնածուն:

Ավելի վաղ ֆրանսիական մամուլը նշել էր Սեգոլեն Ռուայալի անունը, ով բազմիցս զբաղեցրել է նախարարական պաշտոններ և ներկայումս էկոլոգիայի նախարար է:

Նախօրեին Մակրոնի մրցակիցը՝ Մարին Լը Պենը հայտնել էր, որ վարչապետ կդառնա «Առաջ, Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլյա Դյուպոն-Էնյանը:




Լրահոս