Սիրիայում սովետական քիմիական զենք են կիրառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական Իդլիբ նահանգում սովետական արտադրության զարին գազով ավիառումբ են կիրառել: Այս մասին վկայում են Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նոր տվյալները:

Կազմակերպության տարածած տեքստում ասվում է, որ Հան-Շեյխուն քաղաքում արված լուսանկարների և տեսագրությունների վերլուծությունը վկայում է սովետական արտադրության ХАБ-250 կամ ХАБ-500 ավիացիոն ռումբերի կիրառման մասին:

Զեկույցի հեղինակներն այդպիսով փորձում են հերքել Մոսկվայի և Դամասկոսի հայտարարություններն այն մասին, որ Իդլիբում ապրիլի 4-ին զարինից թունավորման հետևանքով 92 մարդու մահվան պատճառ կարող էր դառնալ տոքսիկ նյութերով պահեստի վրա գցված ռումբը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերին սիրիական բանակն առնվազն 4 անգամ թունավոր նյութերով ավիառումբ է օգտագործել, ինչպես նաև ուղղաթիռից գազ ցանել:




Լրահոս