Duty free-ի հիմնադիր Չակ Ֆինին հանրային մարդ չէ, նրա անունը քչերին է հայտնի: Եվ չնայած նրա կարողությունը հասնում է մինչև 7,5 միլիարդ դոլարի, նա չի ձգտում ունենալ սեփական մեքենա կամ ապրել առանձնատանը: Իսկ այդ ամենի հետևում կանգնած է նրա հատուկ պատմությունը. նա ողջ կյանքը նվիրաբերել է բարեգործական ծրագրերին:
Նրա կյանքի մի քանի սկզբունքներ.
– Ես համոզվել եմ, որ երբ մեծ բավարարություն ես ստանում, երբ տալիս ես գումար և տեսնում, թե ինչպես է դրա շնորհիվ ինչ-որ բան հայտնվում, օրինակ, հոսպիտալ: Դա տրամաբանական է. գումար ներդնել բարի գործի մեջ, և ոչ թե հաշիվ բացել բանկում և թույլ տալ դրանց կուտակվել և կուտակվել:
– Ոչ թե ես չեմ սիրում փող, այլ պարզապես ինձ անհրաժեշտ է այնքան, որքան ես կկարողանամ ծախսել:
– Պետք չէ սպասել ծերությանը, որպեսզի սկսեք նվիրաբերել ձեր փողերը: Ավելի լավ է սկսել որքան հնարավոր է շուտ, մինչդեռ կան ուժեր և էներգիա՝ աշխարհը դեպի լավը փոխելու համար:
– Հարուստները որոշակի պարտավորություններ ունեն: Ես չեմ կարող նրանց փոխարեն որոշել, սակայն խորհուրդ կտամ՝ ծախսեք խելքով:
– Ինչու ես զբոսանավ չունե՞մ: Շատ արագ օրորվում է:
– Ի՞նչ իմաստ ունի բիզնես դասը, եթե այնուամենայնիվ արագ չես թռչի:
– Եթե ես կարող եմ ժամ իմանալ 15 դոլարանոց ժամացույցով, ապա ինչի՞ս է պետք «Ռոլեքսը»:
– Երբ դու շատ փող ունես, դու պետք է մասշտաբային հարցերով զբաղվես: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ անհաջողության ռիսկը մեծ է:
– Իրականում անհաջողություն չի լինում: Մեկ լուծված խնդիրը կթեթևացնի միլիոնավոր մարդկանց կյանքը:
– Ինձ թվում է՝ ես երջանիկ եմ, եթե այն, ինչ ես անում եմ, օգտակար է մարդկանց համար, և դժբախտ եմ, եթե դա այդպես չէ: