Ավետիսյանների փաստաբանը չի բացառում, որ Պերմյակովը պատիժը կրի ՌԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը ռուսական «Ինտերֆաքս» լրատվամիջոցին հայտնել էր, թե տեսականորեն Պերմյակովը կարող է իր պատիժը կրել Ռուսաստանում և այդ հարցն էլ դեռ քննարկվում է:

ArmLur.am-ն այց հարցի առնչությամբ զրուցեց Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Միհրան Պողոսյանի հետ: Վերջինս ևս չբացառեց, որ Պերմյակովն իր պատիժը կարող է կրել Ռուսաստանում, հիշեցնելով, որ նման պրակտիկա արդեն եղել է և կրկին Գյումրիում տեղի ունեցած դեպքի հետ կապված:

«Օրենքով սահմանված կարգով պատժի հետագա կրման հարցը որոշում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: Բայց այս պարագայում մենք խնդիր ունեինք և դեռ շարունակվում է: Դա կապված էր նրա հետ, որ Պերմյակովը գտնվում էր ռուսական ռազմաբազայի կալանատանը, որն ԱՆ-ի իրավասություններից դուրս է», – ընդգծեց նա:

Նա հավելեց, որ Հայաստանի կողմից կայացրած վճիռը ենթակա է պարտադիր կատարման, սակայն, թե որտեղ կկրի իր պատիժը, նա դժվարացավ պատասխանել, սակայն հավելեց. «Չեմ բացառում, որ Ռուսաստանում կրի պատիժը և նմանատիպ դեպք կրկին ռազմաբազայի հետ կապված եղել է` 90-ականների վերջին էր նման դեպք գրանցվել և պատիժը կրկին ամբողջությամբ կրել էր Ռուսաստանում:




Լրահոս