Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի մայրը՝ Դոնարա Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե Արթուրի մահվանից հետո ստեղծված հանձնաժողովը ոչինչ չի անում:
«Ընդհանրապես հանձնաժողովի կողմից ոչ մի դրամական մուծումներ չեն եղել: Արթուրի հետ կապված բոլոր ծախսերը եղել են անվճար, այսինքն՝ հանձնաժողովը չի վճարել, այլ ուրիշ մարդիկ են տվել: Հիմա արդեն անհանգիստ եմ, որ ուշանում են հուղարկավորությունների արարողությունները, քարը և այլն: Պետք է դնեն վերջապես հողը հանգիստ», – նշեց նա:
Նրա խոսքով, ինչ որոշվել է, ոչինչ էլ չի արվել: «ժամանակ են շահում, բայց թե ինչի համար, ես չգիտեմ, չեմ իմանում: Ինձ զանգում են դրսից, ասում են՝ էս ինչ է կատարվում: Ես թախանձագին խնդրում եմ այդ հիմնադրամին լրիվ հեռանան Արթուր Սարգսյանի կողքերից, չշահարկեն իրան», – հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան