ՖՈՏՈ. Խորհրդանիշներ, որոնք թաքնված են հայտնի ապրանքների լոգոներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքների բրենդները շրջապատում են մեզ ամենուր: Եվ 90 % դեպքերում մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչ իմաստ է դրանցում թաքնված` թվում է, թե պարզ նշաններում:

McDonald’s

McDonald’s ռեստորանների առաջին ճարտարապետը հորինեց շենքերը երկու ոսկե կամարներով պատելը, որը և դարձավ հայտնի ֆասթֆուդի խորհրդանիշը: Ավելի ուշ ընկերությունը որոշեց հրաժարավել այդ նշանից, սակայն նրանց նախազգուշացրեց հոգեբան Լուիս Չեսկինը, ով պնդեց, որ այն շրջված նման է կնոջ կրծքի, այդ իսկ պատճառով մարդկանց հիշեցնում է անհոգ մանկության մասին:

Chanel

Այս լոգոն բավականին ռոմանտիկ պատմություն ունի: Այն նկարել է հենց ինքը՝ Կոկո Շանելը, ով այդ պահին գտնվում էր Նիցցայում` Château Crémat ամրոցում: Հայտնի լեգենդներից մեկի համաձայն՝ նա ոգեշնչվել է ամրոցի կամարների ձևով և նկարել լոգոն, որը հայտնի է ողջ աշխարհում: Շատերը նշում են նաև տառերի կախարդական ուժը, չէ՞ որ CC-ն ոչ միայն ամրոցի անվանման առաջին տառերն են, այլև Կոկո Շանելի:

Google

Google-ի լոգոյի համար ընտրվել է 3 հիմնական գույն՝ կարմիր, դեղին և կապույտ: Կարելի է նկատել, որ այդ գույները հայտնվում են հստակ ալգորիթմով: Անսպասելի կանաչ գույնը հենց գլխավորն է համարվում այս լոգոյում: Դրա միջոցով դիզայներները ցանկանում են ասել, որ Google-ը կոտրում է բոլոր կարծրատիպերը:

Gillette

Առաջին հայացքից թվում է, թե սա պարզապես ապրանքի անվանումն է: Սակայն կարելի է նկատել, որ G և I տառերը կրկնում են հայտնի ածելիների ձևը:

Mitsubishi

Այս լոգոյի հիմքում ընկած է Իվասակի ընտանիքի զինանշանը, որը կանգնած է Mitsubishi ընկերության ակունքների մոտ: Նրանց զինանշանը ներկայացնում է 3 ադամանդ՝ դրված մեկը մյուսի վրա: 3 ադամանդները խորհրդանշում են հուսալիություն, ամբողջականություն և հաջողություն, իսկ կարմիր գույնը՝ վստահություն: Միևնույն ժամանակ, Ճապոնիայում հավատում են, որ հենց այդ գույնն է նպաստում հաճախորդների ներգրավվմանը:

Goodwill

Համաշխարհային հայտնի ոչ կոմերցիոն կազմակերպությունը, որը ուտելիք, հագուստ և առաջին անհրաժեշտություն իրեր է հավաքում և տալիս կարիքավորներին: Կազմակերպության աշխատակիցները հավատում են, որ բարություն պետք է անել ոչ միայն տոներին, այլև ամեն օր: Հենց այդ պատճառով G տառը հիշեցնում է երջանիկ դեմք:

FedEx

Մարդկանց մեծ մասը միանգամից չեն նկատում սլաքը, որը թաքնված է E և X տառերի միջև: Նրանք, ովքեր նկատեցին այն առաջին անգամ, սկսում են տեսնել այն լոգոյում առաջին հերթին: Դիզայներների կարծիքով՝ հենց այդ սլաքը պետք է գործի հաճախորդների ենթագիտակցության վրա՝ խորհրդանշելով արագություն և վստահություն կուրիերային ծառայության հանդեպ:

Nike

Լոգոյի դիզայնի համար ուսանողուհի Քերոլին Դևիդսոնին 1975թ. վճարեցին ընդամենը 35 դոլար: Դժվար է գուշակել, որ հայտնի նշանը կրկնօրինակում է հին հունական աստվածուհի Նիկայի թևը, ով ոգեշնչում էր զինվորներին: Նա հաղթանակի աստվածուհին էր:

Pepsi

Բոլոր սրբերի մեքսիկական օրը (մահացածների հիշտակի օրը) Pepsi ընկերությունը թողարկեց շրջված լոգոյով ապրանքը: Շատերը կարծում էին, որ դա սխալմունք է, սակայն հատկապես ուշադիրները հասկացան, որ pepsin շրջված կարդացվում է որպես isded, ինչը հիշեցնում է is dead արտահայտությունը, այսինքն՝ «նա մահացած է»:

Le Tour de France

Եթե նույնիսկ բազմիցս տեսել եք հայտնի Տուր-դե-Ֆրանս հեծանվավազքի լոգոն, հնարավոր է, որ երբեք նկատած չլինեք, որ հեծանիվ է պատկերված:




Լրահոս