Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրվել է Թուրքիայի իշխող կուսակցության՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հանդես ենք եկել նախագահի թեկնածությունը մեր կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջադրելու օգտին»,-հայտարարել է Յըլդըրըմը:
Ավելի վաղ Էրդողանը հաստատել էր իր անդամակցությունը կուսակցությունում: Նա կարող է վերադառնալ որպես կուսակցության ղեկավար մայիսի 21-ի արտահերթ համագումարի ժամանակ:
Թուրքիայի նախագահը նման որոշում է կայացրել ապրիլի 16-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումից հետո: