ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սոչիում սկսել են բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ակնկալվում է, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն միջազգային մի շարք խնդիրներ, ներառյալ՝ ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր Արևելքի իրավիճակն ու Մինսկի համաձայնագրերի իրականցումը:
«Շնորհակալություն եմ հայտնում, որ հնարավորություն ունեցաք գալ, տեղեկացնել մեզ այն մասին, թե ինչպես է ընթանում Համբուրգում «քսանյակ»-ի նախապատրաստությունը: Եվ, իհարկե, մենք չենք կարող չօգտվել այս այցից, որպեսզի խոսենք երկկողմ հարաբերություններից և առավել խնդրահարույց կետերից: Նկատի ունեմ Ուկրաինան, Սիրիան, հնարավոր է՝ այլ տարածաշրջաններ»,-ասել է Պուտինը:
Մերկելն իր հերթին նշել է, որ նախատեսում է ՌԴ նախագահի հետ քննարկել Լիբիայի իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Բանակցություններն ընթանում են Վլադիմիր Պուտինի պետական նստավայրում: