Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում
Ոչ հաճախ կհանդիպենք նման տեսարանների: Հուսանք՝ այս քարե հսկային շուտով կտեսնենք քաղաքի որեւէ հատվածում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ դատական կարգով ամուսնալուծության հարցն ինչպե՞ս է լուծվում:
Հասմիկ Կիրակոսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների շահերի պաշտպանության համար: Ամուսինների խնդրանքով ամուսնալուծության գործը կարող է քննվել դռնփակ նիստում:
Դատական կարգով ամուսնության լուծման պահ է համարվում դատարանի վճռի ուժի մեջ մտնելը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսինների համաձայնությամբ ամուսնալուծությունը կատարվում է արտադատական՝ ՔԿԱԳ մարմիններում: Ի դեպ, ՔԿԱԳ մարմինների գործառույթներով ամուսնալուծությունը գրանցվում է առանց պատճառների ուսումնասիրության: Ամուսնալուծության հիմք է հանդիսանում ամուսինների համատեղ հայտարարությունը: Հայտում չեն նշվում ամուսնալուծության պատճառները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ 2017 թվականի բյուջեով ինչքան գումար է հատկացված ավանդները մարելու համար: Ո՞ր թվականին ծնված քաղաքացիները կարող են ստանալ իրենց գումարները:
Ժորա Նազարյան (72 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավանդների փոխհատուցման ամփոփ ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների՝
1. սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ եւ ըստ հաշմանդամության առկայության՝
ա. 1-ին խմբի հաշմանդամություն,
բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,
գ. 3-րդ խմբի հաշմանդամություն
դ. հաշմանդամություն չունեցող անձ:
Կարգի 21-րդ կետի համաձայն՝ ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ, ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնությունների եւ ձեւավորված հաշվառման հերթական համարին համապատասխան:
Հայտնում եմ նաեւ, որ ավանդների փոխհատուցման վճարման նպատակով 2017թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել է շուրջ 1,485 մլրդ. ՀՀ դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2015թ. Հայաստանում ԽՍՀՄ Խնայբանկի ավելի քան 8 հազար ավանդատուների փոխհատուցվել է իրենց ավանդը: Առաջնահերության կարգով ավանդները վերադարձվել են Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին (3,321 մարդ), սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ինչպես նաեւ մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված սոցիալապես անապահով անձանց: