Պատգամավորները սկսել են ինքնաբացարկներ ներկայացնել ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կգումարվի մայիսի 18-ին: Մինչ այդ պետք է պատգամավորներին տրամադրվեն մանդատները: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով համապետական ընտրական ցուցակից և տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

Այսօր արդեն լրանում է պատգամավորների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: ArmLur.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքվեց` արդյոք նրանք ինքնաբացարկի դիմումներ ստացել են և ովքեր են այդ անձինք: Մեր հարցին ի պատասխան Մուկուչյանը նշեց. «Ներկայացնում են, ազգանուններով չենք նայում, կավարտենք, վաղը կամփոփենք, կներկայացնենք»:




Լրահոս