Բելառուսի համար Հայաստանի հետ համագործակցությունը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 2-ին ընդունել է 11 պետությունների դեսպանների հավատարմագրերը, այդ թվում՝ Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանի հավատարմագիրը:

Միջոցառման ժամանակ Լուկաշենկոն նշել է Հայաստանի հետ համագործակցության «հատուկ հետաքրքրությունը»:

«Մեզ համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում մեր առևտրաշրջանառության, մատակարարումների դիվերսիֆիկացման մեծացման և ընդհանուր առմամբ մեր հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար»,- ասել է Լուկաշենկոն:




Լրահոս