Արդեն հայտնել էինք, թե ովքեր են պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացրել: Նրանց թվում նշված է նաև ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանի անունը:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել հենց նրա հետ` հասկանալու համար, թե ինչու է նման որոշում կայացրել: Սակայն նրա հեռախոսահամարին պատասխանեց պարոն Ազիզյանի կինը, ով հայտարարեց, թե ամուսինը չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ, սակայն վստահեցրեց, որ Ազիզյանը ոչ նախկինում և ոչ էլ հիմա նման դիմում չի ներկայացրել: