Արդեն հայտնել ենք, թե ովքեր են ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուները: Նրանց թվում նշված է նաև ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանի անունը:
ArmLur.am-ը փորձեց նրանից հասկանալ, թե ինչու է նման որոշում կայացրել: Նա նախ զարմացավ մեր հարցից, ապա երբ տեղեկացրեցինք, որ ՀՀ ԿԸՀ-ն է նման ցանկ հրապարակել, Ղարագյոզյանը հաստատեց այդ տեղեկությունը:
– Պարո՛ն Ղարագյոզյան, ինքնաբացարկի դիմո՞ւմ եք ներկայացրել:
– Հա, ներկայացրել եմ:
– Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք:
– Ըտենց էր հարմար:
– Ձեզ ինչ-որ մե՞կն է ասել, որ նման դիմում ներկայացնեք:
– Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, ես եմ որոշել:
– Բայց ինչո՞ւ, այլ ծրագրեր ունե՞ք:
– Ըտենց եմ որոշել: Հիմա տեղս էլ հարմար չի, հետո զանգահարեք, կխոսենք: