ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարումից:
Աբրահամյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կանի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օգնելու համար: «Որպեսզի գան Հայաստան, ներդրումներ անեն, պիտի մենք բոլորս աշխատենք: Ես բիզնեսմեն եմ, որևէ երկրում ներդրում անելուց առաջ նայում եմ, թե ինչ պայմաններ կան»,- նշեց նա:
Աբրահամյանի խոսքով` այսօր հանդիպելու է Սերժ Սարգսյանին և ներկայացնելու է իր առաջարկները, որոնք վերաբերում են ՀՀ ներդրումներ բերելուն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: