«Գնալու եմ ԱԺ, բա էլ ինչի՞ համար էի պայքարում». Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէ ինքնաբացարկի դիմումի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզում վարկանիշային ընտրակարգով առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Խաչիկ Մանուկյանը ArmLur,am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀ ԿԸՀ ինքնաբացարկի մասին որևէ դիմում չի ներկայացրել: Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ-ն անուններ էր հրապարակել, որոնց թվում նաև նրա անունն էր:

– Պարո՛ն Մանուկյան, ինչո՞ւ եք ինքնաբացարկի մասին դիմում ներկայացրել:

– Առաջին անգամ եմ լսում:

– Ձեր անունն էլ է նշված ցանկում:

– Ես էլ ասում եմ՝  առաջին անգամ եմ լսում: Ձեզանից լսեցի:

– Դո՞ւք չեք ներկայացրել դիմում:

– Ո′չ:

– Ձեր փոխարեն ինչպե՞ս կարող էր դիմում ներկայացված եղել: Ձեր ստորագրությամբ պետք է լինի:

– Հիմա ես ուրիշի գործողությունների մասին է՞լ մտածեմ:

– Հիմա ի՞նչ եք անելու, եթե Ձեր անունից նման դիմում կա:

– Ես չեմ հավատում, ընդամենը:

– Բայց ԿԸՀ-ն ինչպե՞ս կարող է խաբել:

– Հաստատ ես չեմ գնացել Կենտրոնական հանձնաժողով, հո բան չի: Եթե ԿԸՀ գնաս, մեկին պետք ա տեսնես, չէ՞: Դե որ չեմ գնացել, ո՞նց պետք է տեսնեմ:

– Փորձելո՞ւ եք պարզել, զրուցել դաշինքի ներկայացուցիչների հետ:

– Ոչ, ես առաջին անգամ Ձեզնից լսեցի: Քո ասելով մնա, հո ես չպետքա պարզեմ:

– Այսինքն, Դուք ցանկանո՞ւմ եք ԱԺ գնալ:

– Հա, բա էլ ինչի՞ համար էի պայքարում:

 -Բա եթե դաշինքից ասեն՝  չէ, չպետքա գնաք, ինչ եք անելու:

– Հիմա հո ասելով չի: Ես չեմ կարդացել, կամ ինձ չեն ասել: Իմ անունը եթե գրել են, մեկը ինձ պետք է ասի չէ: Հիմա ձեր ասելո՞ւն ես հավատամ, ԿԸՀ-ի՞, կամ էլ չգիտեմ` ում:

Հիշեցնենք նաև, որ Խաչիկ Մանուկյանն ընդամենը խորհրդարանական ընտրություններից առաջ դուրս եկավ ՀՀԿ-ից`  ասելով, թե  իր համար տեղ չկար: Արագածոտնի մարզում  դաշինքից ձայներով երկրորդ տեղը զբաղեցնում է  Լյովա խաչատրյանը, ում անունը ևս կա ինքնաբացարկ հայտնածների թվում: Արագածոտնում՝ ձայներով երրորդ տեղում ռեյտինգային թեկնածու Նորա Առուստամյանն է, որը Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանի դուստրն է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս