Վարչապետի «ընտրյալը» օպերայում. թեժ մրցակցություն է սպասվում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հավանական թեկնածու կա՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը: Բավական թեժ մրցակցություն է սպասվում: Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգռված է, որ Օպերայի թատրոնի տնօրեն նշանակվի հենց Կարինե Կիրակոսյանը: Մյուս կողմից էլ, նախկին նախարարը՝ Հասմիկ Պողոսյանը, առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ընկերուհին է, սակայն վարչապետը, մեղմ ասած, տանել չի կարղանում նրան ու այդ պատճառով էլ, երբ ձևավորվեց նոր կառավարությունը, տիկին Պողոսյանը հրաժեշտ տվեց նախարարի պաշտոնին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս