Բացի «Ելքից», մյուս կուսակցություններում խնդիր կա` ԱԺ անցած և «ցանկալի» թեկնածուների հետ կապված. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով, ռեյտինգային համակարգի պատճառած «դառնություններն» զգացել են բոլոր կուսակցություններում: Լարվածությունն այդ առնչությամբ միջպատգամավորական հարաբերություններում հասել է գագաթնակետին` սպասվող, չբաժանվող մանդատների մասով: Բացի «Ելքից», պառլամենտ անցած մյուս կուսակցություններում խնդիր կա` անցած և «ցանկալի» թեկնածուների հետ կապված, այդ մասով որոշումները շատ դժվար են կայացվում:

Ըստ թերթի աղբյուրների` պառլամենտի աշխատանքների մեկնարկից հետո այս հարցը քննարկման առարկա է դառնալու քաղաքական ատյաններում. փորձելու են գտնել լուծումներ, որպեսզի առանց այն էլ քայքայված կուսակցություններն ավելի չդեգրադացվեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս