Երեկ հայտնել ենք, թե ինքնաբացարկ հայտնած ՀՀԿ-ականների փոխարեն ովքեր կգնան խորհրդարան: Եթե նոր դիմումներ չլինեն, ապա թիվ 12 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, խորհրդարան են գալու Աշոտ Արսենյանն ու Ավետ Սարգսյանը: Վերջինս խորհրդարան է գալիս մարզպետ Վահե Հակոբյանի և մյուս թեկնածու Առուշ Առուշանյանների ինքնաբացարկի դիմումների շնորհիվ:
Նշենք, որ Ավետ Սարգսյանը հայտնի է շինարարության ոլորտում և մշտապես զբաղված է եղել շինարարական աշխատանքով: Նրա հայրը՝ Լավրենտի Սարգսյանը, երեք անգամ` 1999, 2002, 2005 թվականներին ընտրվել է Սիսիան համայնքի ղեկավար: