ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «կառուցողական» է անվանել երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Դա կառուցողական հեռախոսազրույց էր: Բավականին համակողմանի հեռախոսազրույց էր՝ կարծիքների մանրամասն փոխանակմամբ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,-ասել է Թիլերսոնը:
Ավելի վաղ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում անձնական հանդիպում կազմակերպելու շուրջ համաձայնության էին հասել: